Այցելուն սովորաբար սպասում է մի քանի վայրկյան, հետո փակում է էջը։ Մոբայլով, թույլ ինտերնետի պայմաններում սա ավելի արագ է լինում։ Դանդաղ կայքը կորցնում է հաճախորդներին և վատացնում դիրքերը որոնման մեջ։
Ինչպես չափել
Ամենահեշտ տարբերակը Google PageSpeed Insights-ն է․ տվեք կայքի հասցեն և ստացեք գնահատական հեռախոսի և համակարգչի համար։ Google-ը ուշադրություն է դարձնում երեք ցուցանիշի, որոնք կոչվում են Core Web Vitals․
- LCP — ինչքան արագ է հայտնվում էջի հիմնական բովանդակությունը։ Լավ արդյունքը մինչև 2,5 վայրկյան է։
- INP — ինչքան արագ է կայքը արձագանքում կտտացմանը։ Լավը՝ մինչև 200 միլիվայրկյան։
- CLS — արդյոք էջի տարրերը «ցատկում են» բեռնվելիս։ Լավը՝ մինչև 0,1։
Նայեք առաջին հերթին հեռախոսի արդյունքին․ այցելուների մեծ մասը հենց այնտեղից է։
Ամենահաճախ պատճառները
- Ծանր նկարներ։ 4 ՄԲ նկարը 300 px լայնությամբ քարտի մեջ ամենահաճախ հանդիպող սխալն է։ Օգտագործեք WebP և ճիշտ չափեր։
- Թույլ հոսթինգ։ Եթե սերվերը պատասխանում է մեկ վայրկյանից ավել, որքան էլ օպտիմալացնեք էջը, արագ չի լինի։
- Քեշավորման բացակայություն։ Առանց քեշի սերվերը ամեն այցելության համար էջը կառուցում է զրոյից։
- Չափազանց շատ սկրիպտներ։ Չաթեր, վիջեթներ, վերլուծության մի քանի կոդ. յուրաքանչյուրը դանդաղեցնում է էջը։
- Շատ տառատեսակներ։ Յուրաքանչյուր լրացուցիչ տառատեսակ ու կշիռ ավելացնում է բեռնվող ֆայլերը։
- Ծանր ընդլայնումներ և թեմաներ։ Պատրաստի թեմաները հաճախ բեռնում են շատ ավելին, քան կայքին պետք է։
Ինչ անել նախ
- Սեղմեք և փոքրացրեք նկարները․ սա սովորաբար տալիս է ամենամեծ օգուտը։
- Միացրեք քեշավորումը և սեղմումը սերվերի վրա։
- Հեռացրեք չօգտագործվող ընդլայնումներն ու սկրիպտները։
- Նկարներին տվեք հստակ լայնություն և բարձրություն, որ էջը չցատկի։
- Եթե ամենը արված է, իսկ կայքը դանդաղ է, ստուգեք հոսթինգը։
Արագությունը պետք է վերստուգել նաև կայքը թարմացնելուց հետո․ նոր բաններ ու սկրիպտները սովորաբար նորից դանդաղեցնում են այն։ Եթե ձեր կայքը դանդաղ է, կարող ենք անել արագության աուդիտ և ասել, թե ինչ կտա ամենամեծ արդյունքը։